Posted in Բնագիտություն, բնագիտություն, բնագիտություն 6.8

Մեխանիկական շարժում, արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։


Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը։ V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: ափի նկատմամբ
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: արագությունով
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    ժամանակի արտադրյալը                                                                                                                        V տառով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *