Posted in Մաթեմատիկա ա.բ 6.8

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը 143 է: Գտեք այդ թվերի գումարը:
24

2. Գտեք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է  իր միավորների կարգում գրված թվանշանից։

25

3. Անին հաշվեց 1-ից 12 զույգ թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 5-ից 13 կենտ թվերի գումարը։ Ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց։
42
45
Բաբկենի
4. Մարին ուներ 12 հավ։ Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։ Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։
6 * 7 = 42
42 * 4 = 168
168/2 = 84
5. Գրատախտակին գրված տասանիշ 2456087130 թվից ձախից հաշված ջնջեցին կենտ համարի կարգերում գրված թվանշանները։ Այնուհետև ստացած հնագնիշ թվի համար նույն գործողությունը կրկնեցին։  Եվս մեկ անգամ այդ գործողությունը կատարելուց հետո գրատախտակին մնաց միանիշ թիվ։ Գտե՛ք այդ թիվը:

2 4 6 8 10

6. Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։
156

7. Աննան մի թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հետո հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի, ստացավ 9։ Ի՞նչ թիվ էր մտապահել Աննան։
9*2/3+4-2 = 8

8. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ կամ լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

9. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։ Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։

10. «Պիցցա» ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է․«Գնեք մեկ մեծ պիցցա 12 դոլարով և ստացեք երկրորդը կես գնով»: Օգտվելով առաջարկից որքա՞ն գումար պետք է վճարի հաճախորդը 5 մեծ պիցցա գնելու համար։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *