Posted in Բնագիտություն, բնագիտություն, բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երկու լիցքավորված մասնիկները մոտեցնելիս առաջանում է կայծակ:

Որոտը ձայնային ալիք է, որը առաջանում է կայծային պարպման ժամանակ:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

շանթարգելը ձող է, որը ամրացվում է շենքի վրա: Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։  այդ էլեկտրական ուժեղ լիցքը մտնում է գետնի մեջ

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, միայնակ ծառերից, մետաղյա շինություններից, խոտի դեզերից և ժայռերից

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները:

Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ:

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը շատ է

  1. . Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակը դա թափանցիկ ապակե մարմին է որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևութով։

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Ոսպնյակի կիզակետն այն կետն է, որտեղ հատվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ընկնող և ոսպնյակով բեկված ճառագայթները:

  1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են իրար հավասար անկյուններ։

  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

հարթ, գոգավոր, ուռուցիկ

  1. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

մոտ մի 25 սմ

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *