Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գործնական քերականություն

1. Տրված բառերը նախադասությունների chi մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ, սառը, շողալ, լողալ:

Առավոտը, ինձ իմ մայրիկը  արևոտ ժպտաց։

Այսօր արևոտ եղանակ էր:

 

Այսօր իմ ընկերուհին ինձ սառցե հայացք քցեց։

Այսօր սառը եղանակ է:

 

Այսօր իմ բախտը ինձ շողաց:

Այսօր արևը շատ պայծառ է շողում։

 

Աստղերը տիեզերքում լողում են:

Ես այսօր կգնամ լողավազան լողալու

2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

  • Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր: ուղիղ
  • Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:Փոխաբերական
  • Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել: Փոխաբերական
  • Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:Փոխաբերական
  • Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ: Փոխաբերական
  • Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի: ուղիղ

3. Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

  • Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:
  • Եղելության դեպքի մասին շատ ուշ իմացավ:
  • վիճակն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
  • Այդպիսի մտադրության միտք չեմ ունեցել:
  • մրցում կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

4. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր – մեծ, աժդահա, հսկա, վիթխարի, ահռելի:

Երկերեսանի – կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ։

Խայտաբղետ – չալպտուրիկ։

Մեծահռչակ – նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ, անվանի։

Պտղաբեր – արգավանդ, առատ, բեղուն, բերրի, բարեբեր։

5. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

  • Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
  • Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
  • Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
  • Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
  • Կրկին անգամ ասում եմ քեզ:
  • Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:
  • Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
  • Կարելի՞ է մի հատ զանգել:
  • Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

 

  • Էլի այդ մասի՞ն ես խոսում:
  • ճանապարհը ոտքով քայլեցի:
  • Արդեն հե՞տ ես վերադարձել:
  • Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք:
  • Կրկին ասում եմ քեզ:
  • Առաջին հերթին այս գործը պիտի լինի:
  • Քեզ մի մարդ էր հարցնում:
  • Կարելի՞ հատ զանգել:
  • Այլ մարդիկ ավելի լավ կհասկանային: