Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գործնական քերականություն: Գոյական: 10.03.2024-15.03.2024

1. Ինչպե՞ս կանվանես մեկ բառով:Որոշիր, թե քո կազմած գոյականներից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիսՙ ի՞ր, թե՞ անձ:
Փոքր նավ, ջութակ նվագող, նկարներ անող, բնության պատկեր, ռազմական նավ, նավի հրամանատար:

Փոքր նավ – Նավակ

ջութակ նվագող – ջութակահար

նկարներ անող – նկարիչ

բնության պատկեր – բնապատկեր

ռազմական նավ – ռազմանավ

նավի հրամանատար – նավապետ

 

2.Նկար բառով և ներքևի բառաշարքի բառերով հնարավորինս շատ բարդ գոյականներ կազմիր:
Ծաղր – ծաղրանկար
զարդ – նկարազարդ
լույս – լուսանկար
կինո – կինոնկար
խիճ – խճանկար
դեմք – դիմանկար
գիծ – գծանկար
ծով – ծովանկար
ինքը – ինքնանկար

3. Յուրաքանչյուր բառով կազմիր երկուական գոյական, որոնցից մեկը անձ ցույց տա, մյուսը ՙ իր:
Օդ, մարզ, տոմս, երգ, լող, քաղաք, հանդես, ծաղիկ, հող:
Օրինակՙ օդ-օդաչու, օդապարիկ

մարզ – մարզիչ, մարզահագուստ
տոմս-տոմսարկղ,
երգ-երգիչ
լող- լողորդ, լողաավազան
քաղաք- քաղաքացի, մայրաքաղաք
հանդես-հանդիսավառ
ծաղիկ- ծաղկաման

4. Երկու շարքերից գտիր իրար հականիշ գոյականները:
ա.վնաս, սեր, հաղթանակ, պատերազմ, սկիզբ, քնքշանք
բ. կոպտություն, խաղաղություն, օգուտ, ավարտ, ատելություն, պարտություն:

Վնաս-օգուտ
սեր-ատելություն
հաղթանակ-պարտություն
պատերազմ-խախաղություն
սկիզբ-ավարտ
քնքշանք-կոպտություն

5. Արփի, վահան, մանուկ, մեխակ, հասմիկ բառերը նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում որպես հասարակ անուն:

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գործնական քերականություն

1․ Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

Բնանկար, վարկյանաչափ, շեկահեր ձկնորս, խաղաթուղտ, ընձուղտ։

2. Ձյուն                                      պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ։

3.Երես                                         մորուք

հոգի                                            հանդես

քնար                                           պաշտել

շեկ                                               հավ

զորք                                             հմայել

լայնություն                                 արձակել

Երեսապաշտ, հոգեհմա, քնարահավ, շիկամորուս, զորահանդես, լայնարձակ։

4.Արդար                                       բույլ

սիրտ                                            տունկ

աստղ                                            բեռ

որթ                                               բաց

ուղի                                            հանել

պատ                                          դատ

Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթահան,ուղիբեր,պատուհան։

5.Ծաղիկ                                       խմոր

ասեղ                                             գորգ

թթու                                             ճառ

ուղի                                             պատել

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև

Ծսղկետերև, ասեղնագորգ, թթխմոր, ուղեբույլ, բաժակաճառ, պարսպապատ։

2․ Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ—աղտ, գութ—խիղճ, ավար—թալան, թախիծ—մորմոք, կարծիք—տեսակետ, օրրան—հայրենիք։

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու-հավկիթ, նեցուկ—հենարան, ճաճանճ—ճառագայթ, թարթիչ—արտևանունք, վիհ—անդունդ, աշտանակ—ճրագակալ։

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Տաղտուկ-ձանձրույթ, խուճապտա-գնապ, գինարբուք-խրխճանք, արգել-խոչընդոտ, ահ-երկյուղ, գուրգուրանք-գորով:

3․ Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ
տուն
ունկ
քար
վազ
երան
կար
լոր
պար
աղեղ
շուն
սան
ծուխ
չոր
գիր
բարձ
այլ
բու

Աջ- քաջ
տուն-տունկ
ունկ-սունկ
քար-Քարտ
վազ-ավազ
երան-գերան
կար-կարճ
լոր-կլոդ
պար-պարկ
շուն-աշուն
սան-սանր
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-փայլ
բու-բութ

4. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
 Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Առաջադրանքներ

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ – գլուխներ

թվական, թվականներ

աստղ – աստղեր

երկիր – երկրներ

սենյակ – սենյակներ

հարևան – հարևաններ

ծառ – ծառեր

պտուղ – պտղեր

տեր – տերեր

ժապավեն – ժապավեններ

մարդ – մարդիկ

կին – կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ – գառ – նուկ

բեռնել – բեռ – նել

դռնակ – դռ – նակ

թոռնիկ – թոռ – նիկ

լեռնային – լեռ – նա – յին

ծոռնիկ – ծոռ – նիկ

հարսնուկ – հադս – նուկ

մատնոց – մատ – նոց

ողնաշար – ող – նա – շար

ձկնկիթ – ձ – կն – կիթ

ոտնաման – ոտ – նա – ման

մկնդեղ – մ – կն – դեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ – բեռներ

գառ – գառներ

դուռ – դռներ

եզ – եզներ

թոռ – թոռներ

լեռ – թոռներ

ծոռ – ծոռներ

հարս – հարսներ

ձուկ – ձկներ

մատ – մատներ

մուկ – մկներ

նուռ – նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ …:

… և …. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները … տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան … զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

… հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի … արկածային վեպը:

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

 

Լուսընկա-լույսը իր մեջ ընդունող

Ցոլցլում-լույսի անդրադարցում

Հովիտ-երկու լեռների միջև ցած տեղ

Հյուղ-Փոքրի գյուղական տնակ

Կալել-փակել

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Բառարանային ֆլեշմոբ

Մանան – հայկական իգական անուն։ Մանանա անվան կրճատ տարբերակն է

 

Զարուհի – զար ( ոսկի ) բառով և ուհի մասնիկով շինված անուն

 

հարություն – Հարություն, հայկական ծագմամբ արական անձնանուն։ Ծագել է հայերեն հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի հարության։ Հունարեն Αναστάσιος անվան թարգմանությունն է։ Ժողովրդական ձևերն էն՝ Արութին, Արթին, Արութ, Հարութ, Հարո, Արթո, Արթաքի։ Հնում կար Հարե ձևը, բայց 20-րդ դարում դուրս է եկել

 

Տիգրան – իրանական անուն

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Նյութական-գայլ, խնձոր,մարդ, խաղալիք, շուն,ընկեր,հեռախոս,գնդակ,կատու,սեղան,ուսուցիչ,մժղուկ

Վերացական-սեր,կարոտ,հմայք,խաղաղություն,հրապուրանք

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Արինա,Տիգրան,Ժաննա,Ռոբերտ,Գյումրի

Աթոռ,սեղան,մատիտ,գիրք,տետր

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական

Մարդ,շուն,կատու,ուսուցիչ,ընկեր

Սեր,հմայք,կարոտ,հրապուրանք,խաղաղություն

  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Ալիսա,Լիլիթ,Գայանե,Սիրանուշ,Սիրան

Հեռախոս,համակաևգիչ,փատուհան,շիշ,գնդակ

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Լեվոն,Աշոտ,Գոռ,Վիկա,Անահիտ

Մարդ,կին,զինվոր,հայր, երեխա

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն (թանձրացական)իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր (թանձրացական) են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին (հասարակ) ու թուրքերին (հասարակ) իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար (շնչավոր) են գողանում, ձի (շնչավոր), կով (շնչավոր) կամ գոմեշ (շնչավոր)են քշում։ Նրանց հովիվները (շնչավոր) հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության (վերացական)  գարունները (վերացական) անց եմ կացրել մեր սարերում  (թանձրացական)։ Շատ էի սիրում (վերացական) իմ տատոնց տունը (հասարակ) ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից (անձ) ամենից փոքրը՝ Ահմադը (հատուկ), հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների (շնչավոր) մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր (հասարակ) էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան(թանձրացական) իրիկուն դռանը (իր) նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը(շնչավոր) բույն էր շինել մեր սրահի(հասարակ) օճորքում(հասարակ)։ Ամեն տարի աշնանը(թանձրացական) գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Posted in Մայրենի, Մայրենի 6.8, Uncategorized

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

    մշուշ – մառախուղ

    անզոր – անուժ

    պարզկա – պարզ, հասարակ

    իլիկ – թել մանող գործիք։

  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:                                                                                                              երբ անգամ մտքերով վերադառնում ես տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր հարազատներին և մանկությունը:

 

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,

  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը
Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Continue reading “Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը”

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

11.12-15.12-2023 գործնական քերականություն

Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:

  • Մի ցատկով բռնեց հանդուգնին: թռիչքով
  • Նոր վզկապը բաճկոնիդ հետ գեղեցիկ է դիտվում: Փողկապը
  • Ինչո՞ւ քամահրանքով նայեցիր ու դուրս եկար: արհամարհանքով
  • Սկսել էր փոշմանել, որ երեկոն անցկացրել էր տանը՝ ընկերներից հեռու: զղջալ
  • Վերջապես մտավ մի մեծ դահլիճ: խոշոր
Posted in Մայրենի, Մայրենի 6.8, Uncategorized

Էլֆի երազանքը

Եկավ տարեվերջը, այս տավա տարեմուտին ձմեռ պապը մեծ պատվեր ուներ էլֆերին: Իրենց համար շատ դժվար էր մեկ ամսում այդքան խաղալիքներ պատրաստել: Ձմեռ պապը որոշեց որ պետք է կազմակերպել ընտրություն ամենաաշխատասեր էլֆերին և վերցներ իր մոտ աշխատելու, և այդ ընտրությանը ուզում էր մասնակցեր մի էլֆ, անունը՝ Հովո:

Նրա մայրկը չէր թույլատրում, որ նա մասնակցեր մրցույթին: նա որոշեց փախչել տնից:

Նա հավաքեց առաջին անրահժեշտության իրերը՝ ջուր, հեռախոս, փաստաթղթեր, գումար: Նա հաստ պարան կապեց լուսամուտից, իսկ մյուս ծայրը գցեց ներքև: Նա սկսեց դանդաղ իջնել այդ պարանով: Մի՞թե նա կփախչի տնից:

—Ստացվեց – ցածր ասաց նա և սկսեց վազել ինչքան ուժ ուներ: Կանչեց տաքսի և գնաց

Նա հասավ օդանավակայան: Վճարեց իր տոմսի արժեքը: Նա շարժվելու է վաղը գիշերը: Նա որոշեց մնալ օդանավակայանի հյուրանոցում:

Նա գնաց հյուրանոց, նստեց և թեյ խմելով մտածում էր թե ինչ է անելու հետագայում:

Առավոտ նա արթնացավ,լվացվեց և գնաց քաղաքով ման գալու: արդեն երեկո է նա եկավ հետ որ պատրաստվի թռիչքին:

Նա վերցրեց իր իրերը և գնաց: Մի ժամ և նա արդեն ինքնաթիռում էր:

Վեց ժամից նա արդեն հասել էր տեղ: Մնացել էր 3 օր ընտրությանը նա որոշեց որ պետք է այդ մի քանի օրը և հանգստանա:

(3 օր անց)

Եկավ ընտրության օրը: էլֆը շատ սարսափած էր: Մի՞թե իր երազանքը կկատարվի: Նա հասավ մրցույթի տեղը: իր դիմացը մեծ զարդարված սենյակ էր: նա վերցրեց իր ամբողջ ուժերը և շարժվեց առաջ: այնտեղ արդեն շատ էլֆեր էին հավաքված, նա գնաց իրենց մոտ կանգնեց: Ձմեռ պապը մտավ ներս և ասաց:

— Բարև ձեզ իմ հարգելի էլֆեր ես շատ ուրախ եմ որ դուք բոլորտ արձագանքել եք իմ հրավերին հուսով եմ դուք բոլորտ էլ իմ մոտ կմնաք: դուք պետք է երկու րոպեյում պատրաստեք ռոբոտ

և կախարդանքով բոլոր էլֆերի դիմաց հայտնվեցին սեղաններ և սեղանների վրա բոլոր անրաժեշտ իրերը որ  պատրաստել ռոբոտ :

— Ժամանակը գնաց- ասաց ձմեռ պապը և ժամացույցի վրա գնաց երկու րոպեյանոց ժամանակաչափ: Էլֆերը սկսեցին աշխատել։

(մեկ րոպե անց)

Ամենա առաջինը վերջացրեց մեր Հովոն։ Բարձր պահեց և բոլորին ցույց տվեց։Հանկարձակի տեղից նրա մայրը հայտնվեց, խլեց Հովոյի ձեռքիս խաղալիքը և գցեց գետնին ու ասաց։

— ԱՅ ԱՆԴԱՍՏԻՐԱԿ ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ՓԱՂՉԵԼ ԻՄ ՏՆԻՑ ԵՎ ԳԱԼ ԱՅՍ ԸՏՐՈՒԹՅԱՆԸ- Ասաց մայրը գոռալով։

— Մայրիկ ես արդեն տասնը ութ տարի է քո կանոններով եմ ապրում ես արդեն մեծ մարդ եմ և ինքս կարող եմ վորոշել թե ինչ եմ անելու հիմա և հետագայում- ասաց նա և ամբողջ դահլիճը ծափահարեց նրան։

Դուք կհարցնեք ի՞նչ եղավ Հովոի հետ ես կասեմ նա մնաց աշխատել ձմեռ պապի մոտ ադմինիստրատոր։ Իսկ ի՞նչ եղավ մայրիկի հետ եսել չգիտեմ այդ հարցի պատասխանը ինքներտ հորինեք։Ահա և ավարտվեց հեքիաթը, Իսկ ովքեր լսեցին լավ արեցին