Կար-չկար մի տղա, որն ամ*ողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան*ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր*եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար*ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:1.ամբողջ
2.դարձավ
3.անգամ
4.երբեկ
2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը: ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ
3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
վատ – լավ
սովորական – բացառիկ
Պարզ – պղտոր
երկար – կարճ
4. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա. ա/սովորականդ/գարեջուր բ/ինչուիկ գ/բոլորովին
5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. ա/աչքերը բ/ հարցերին գ/ դարակներըդ/ խրճիթ
6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
գոյական – սար,տետր
ածական – թարս,սովորական
7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:ա/ձանձրացնում է – ձանձրացնել բ/չէր կարողանում – չկարողանալ գ/դնեն – դնել դ/դարձավ – դառնալ
8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:ենթակա –
ստորոգյալ –
9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. ա/մի քանի տարի բ/ամբողջ կյանքում գ/ամբողջ տարին դ/ տարվա կեսը
10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Մի փոքրիկ պապիկ, հագին հազար շապիկ:
կաղամբ
11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: հետաքրքրասեր
12. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին. ա/հարցերը շատ էին դժվարգ/տղան հակառակ ինչուիկ էր դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը: նա տեղափոխվեց սարի գագաթ
14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
ինչո՞ւ թևերը ծիտ ունի։ որ նա թռչի
ինչո՞ւ պատուհանը տուն ունի։ Որ տանը մաքուր օդ լինի
ինչո՞ւ գիրքը պայուսակ ունի։որ գնամ դպրոց
15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
ինչու աթոռը մարդ ունի