Posted in Բնագիտություն, Uncategorized

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

երկաթ, ոսկի, նավթ, քարածուխ,բազալտ,

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Զույգ և կենտ թվեր

Դասարանական առաջադրանքներ
1․ 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412
թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։

կենտ 1, 5,33,99,405,777,1547,5555,15325

զույգ 2,28,512,888,1416,152412

2․ Որքա՞ն է երկու իրար հաջորդող զույգ թվերի տարբերությունը։2
3․ Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։
148 թվի նախորդ և հաջորդ թվերը  կենտ
Երկու զույգ թվերի գումարը զույգ
Երկու թվերի գումարը, որոնցից մեկը զույգ է, մյուսը կենտ։ կենտ
4․ Կատարի՛ր գործողությունը։
44կմ-2կմ35մ = 41կմ 965մ
62տ210կգ-2տ280կգ = 61տ 982 կգ
24օր-3օր6ժ = 20օր 18ժամ
34կմ85մ+2կմ35մ =36կմ110մ
22տ210կգ+2տ88կգ =24տ298կգ

2օր16ժ+3օր9ժ = 6օր 1ժամ
5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։
3360:32=105
3232=:52
3018=5486-2468

22004=11233+10771

6. Երկու թվերի գումարը 480 է։ Այդ թվերից մեկը մյուսից մեծ է 5 անգամ։ Որո՞նք են այդ
թվերը։
480։6=80
80×5=400
7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն
էլ միաժամանակ տեղի ունենան։
6000, 1184, 321, 418, 1, 1150, 1200, 324
1200 1125 4587 6595

1184 < 1200  1184> 1125

6000 > 4587  6000 < 6595

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։
30+1):3 = 10 (1)
(30+1):5 =6(1)
(30+1):10 =3(1)
9. 6 մեծ և 4 փոքր պարկերում կա 38կգ ալյուր։ 4 մեծ և 4 փոքր պարկերում՝ 28 կգ
ալյուր։ Որքա՞ն ալյուր կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

38 – 28 = 10

2 մեծ = 10 կգ

10 : 2 = 5 կգ (մեծ)

6 x 5 = 30

38 – 30 = 8 կգ

8 : 4 = 2 կգ ( մեծ)

5 փոքր պարկ 2 մեծ պարկ

10․ Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն,
իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն
էլ։

21 + 18 = 39

39 – 3 = 8

Տնային առաջադրանքներ
1․ Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։

33,35,37,39,41,43,45

2․ Որքա՞ն է երկու իրար հաջորդող կենտ թվերի տարբերությունը։2
3․ Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։
125 թվի նախորդ և հաջորդ թվերը զույգ
Երկու կենտ թվերի գումարը։զույգ
Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը։ կենտ
4․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ
12ժ20ր-2ժ40ր
82կգ-6կգ650գ  =75կգ 350գ
42դմ7սմ+5դմ8սմ = 48դմ 5սմ
12կգ650գ+6կգ450գ = 19կգ 100գ
12ժ20ր+2ժ40ր = 158
5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։
10656։24=444
203=4872:24
2603+3637=6203
48216-215=48001
6․ Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են
այդ թվերը։
560:7=80
80×6=480
7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն
էլ միաժամանակ տեղի ունենան։
6450, 1, 1240, 459,
1245, 1200, 214, 1800

1240 > 1200   1240<1245

459>214   459<1800
8. Ի՞նչ մնացորդ կստացվի։
(40+1):4 = 10 (1)
(40+2):4 =10(2)
(40+3):4 =10(3)
9․ 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։
Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

10․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։
Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո
դարձավ 15 ուղևոր։

Posted in Uncategorized

Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):

  1. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:
  2. Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
  3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

գիժ – հիմար

ժիր – աշղույժ

շեն – մարդաբնակ

թշվառ – Խեղճ

թուխ –  Թխաթույր

ամբար – պահեստ

անել – սարքել

պաղել – մրսել

դալկանալ – գունատվել

  1. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

ժիր – ծույլ

սուսիկ-փուսիկ – աշխույժ

աշխույժ -ալարկոտ

ծույլ – ժիր

լիքը – քիչ

ուրախ – տխուր

առողջ – հիվանդ

  1. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համփուրել, զարդնել: