Posted in Մաթեմատիկա

2-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական առաջադրանքներ
1․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։
124, 390, 2056, 278, 52, 260, 7
124, 6482, 3, 148, 472
226, 648, 9624, 7830, 7892
2․ Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և
պատասխանի՛ր հարցերին։
65 = 60 +5

420 = 400 + 20

1021 = 1000 + 20 + 1
Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։ 5,0,1
Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։ 420
Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝ զույգ։

կենտ 65,1021

զույգ 420
3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։
120+1124
1366-114
2251+215+212
4527-106-101
1575-24-24
2×277-211
4․ Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։ Continue reading “2-ի բաժանելիության հայտանիշ”

Posted in Մայրենի

թեստ մեկ

Կար-չկար մի տղա, որն ամ*ողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան*ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր*եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար*ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

 

 

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:1.ամբողջ

2.դարձավ

3.անգամ

4.երբեկ

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:ա/երեսառած  բ/կամակոր     գ/հակառակ կողմովդ/բոլորին հակառակ  

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ – լավ

սովորական – բացառիկ

Պարզ – պղտոր

երկար – կարճ

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. ա/սովորականբ/ինչուիկգ/բոլորովինդ/գարեջուր 

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. ա/աչքերը                               բ/ հարցերին                         գ/ դարակներըդ/ խրճիթ          

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

գոյական – սար,տետր

ածական – թարս,սովորական

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:ա/ձանձրացնում է  – ձանձրացնելբ/չէր կարողանում    –   չկարողանալգ/դնեն   – դնել                                 դ/դարձավ   – դառնալ                           

 

8.     Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:ենթակա –

ստորոգյալ –

 

 

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. ա/մի քանի տարիբ/ամբողջ կյանքումգ/ամբողջ տարինդ/ տարվա կեսը 

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Մի փոքրիկ պապիկ,հագին հազար շապիկ:

կաղամբ                                  

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:հետաքրքրասեր 

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. ա/հարցերը շատ էին դժվարբ/տղան հետաքրքիր ինչուիկ էրգ/տղան հակառակ ինչուիկ էրդ/տղան անընդհատ հարցեր էր տալիս  

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:նա տեղափոխվեց սարի գագաթ

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

ինչո՞ւ թևերը  ծիտ ունի։ որ նա թռչի

ինչո՞ւ պատուհանը տուն ունի։ Որ տանը մաքուր օդ լինի

ինչո՞ւ գիրքը պայուսակ ունի։որ գնամ դպրոց

15.  Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

ինչու աթոռը մարդ ունի