Posted in Բնագիտություն, բնագիտություն, բնագիտություն 6.8

Մաքուր նյութեր և խառնուրդներ :Նյութերի մաքրում:Հոկտեմբերի 2-6:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք

1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից

2. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:

2

3. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

4. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *