Posted in Մայրենի, գործնական գերականություն

Գրի՛ր վարժությունները

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: Միաժամանակ երեք գիրք է կարդում։ Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ:

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը:  Հաչող շունը կծան չի լինում:  Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *