Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Նյութական-գայլ, խնձոր,մարդ, խաղալիք, շուն,ընկեր,հեռախոս,գնդակ,կատու,սեղան,ուսուցիչ,մժղուկ

Վերացական-սեր,կարոտ,հմայք,խաղաղություն,հրապուրանք

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Արինա,Տիգրան,Ժաննա,Ռոբերտ,Գյումրի

Աթոռ,սեղան,մատիտ,գիրք,տետր

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական

Մարդ,շուն,կատու,ուսուցիչ,ընկեր

Սեր,հմայք,կարոտ,հրապուրանք,խաղաղություն

  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Ալիսա,Լիլիթ,Գայանե,Սիրանուշ,Սիրան

Հեռախոս,համակաևգիչ,փատուհան,շիշ,գնդակ

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Լեվոն,Աշոտ,Գոռ,Վիկա,Անահիտ

Մարդ,կին,զինվոր,հայր, երեխա

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն (թանձրացական)իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր (թանձրացական) են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին (հասարակ) ու թուրքերին (հասարակ) իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար (շնչավոր) են գողանում, ձի (շնչավոր), կով (շնչավոր) կամ գոմեշ (շնչավոր)են քշում։ Նրանց հովիվները (շնչավոր) հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության (վերացական)  գարունները (վերացական) անց եմ կացրել մեր սարերում  (թանձրացական)։ Շատ էի սիրում (վերացական) իմ տատոնց տունը (հասարակ) ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից (անձ) ամենից փոքրը՝ Ահմադը (հատուկ), հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների (շնչավոր) մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր (հասարակ) էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան(թանձրացական) իրիկուն դռանը (իր) նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը(շնչավոր) բույն էր շինել մեր սրահի(հասարակ) օճորքում(հասարակ)։ Ամեն տարի աշնանը(թանձրացական) գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *