Posted in Մայրենի

Հ. Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։

Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ Որ ամեն մեկի մոտ կա բարի կողմ։

Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին, պատմի՛ր։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները: Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը, նաև արեստական
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն:  երբ ինչ որ բան արագ է շարժվում և դրանից առաջանում է ձայնը
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք:  ձայնը որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ