Posted in Uncategorized

Աշուն գիշեր

Մի  գիշեր ես տեսա մի տխուր  փիսիկ: Ես հարցրեցի․

– Ինչո՞ւ ես տխուր, սիրուն փիսիկ։

– Ես մրսում եմ ու իմ հայրիկի և մայրիկի մոտ  չեմ կարող գնալ։

– Ինչո՞ւ։

– Նա շատ հեռու է։

– Դե արի ես քեզ տանեմ, ճանապարհը գիտե՞ս։

– Այո։

– Դե արի գնանք։

– Գնացինք․․․

Ճանապարհին տեսանք Սևանը, տեսա, թե ոնց է  Սևանի վրա լուսնի լույսը ընկնում ։ Գնացինք, գնացինք, գտանք իր հայրիկին և մայրիկին։ Փիսիկը ինձ ասաց․

– Կարո՞ղ ենք ես, հայրիկս, մայրիկս քո տանը ապրել

– Այո, իհարկե, ես շատ ուրախ կլինեմ։

Posted in Բնագիտություն

Աֆրիկա

Աֆրիկան Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։