Posted in Մայրենի

Դասարանում և տանը

  1. Կետերը փոխարինի´ր  գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այսեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր  դ, տ կամ թ տառերով  (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի  անծանոթ բառերը բացատրի՛ր:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարդ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ , ընդունակ, արտաքին, չորրորդ , մարդկային. փարթամ:

 

Posted in Մաթեմատիկա

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2 Դասարանական և տնային առաջադրանքներ

 

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։5 x 4 =25
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 28 : 4 = 7
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  10. Գործնական աշխատանք․

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։
  • Մետրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։

 

Posted in Մայրենի, անգիր

Սասունցի դավիթ

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

  • Էն ժամանակ աստված գիտի,
    Ով մեզանից կըլնի փոշման.
    Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
    Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման

Continue reading “Սասունցի դավիթ”

Posted in Մայրենի

Եղնիկը: Ավ. Իսահակյան

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Posted in Մայրենի

Եղնիկը

Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

Նկար․ 1    հնարավոր է

Նկար 2   հնարավոր է

Նկար 3 հնարավոր է

Նկար 4 հնարավոր է

Նկար 5 հնարավոր է

Նկար 6 հնարավոր չե

Նկար 7 հնարավոր է

Նկար 8 հնարավոր է

5-րդ դասարանի սովորողներ

Նկար 9 հնարավոր է

Նկար 10 հնարավոր չէ

Նկար 11 հնարավոր չէ

Նկար 12 հնարավոր չէ

Նկար 13  հնարավոր չէ

Նկար 14 հնարավոր է 

Նկար 15 հնարավոր չե

Նկար 16 հնարավոր չէ

Նկար 17 հնարավոր չէ

Նկար 18հնարավոր չէ

Նկար 19 հնարավոր չէ

Նկար 20 հնարավոր է