Posted in Մայրենի, Մայրենի 6.8

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին առաջադրանք

Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թախտին պառկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոգին ու ասաց.

-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս – արագահոս

սառնորակ- բարորակ

անուշահամ – քաղցրահամ

կենսագիր – վիպագիր

զբոսանավ – սուզանավ

կարմրազգեստ – կանաչազգեստ

գայլաձուկ – շնաձուկ

3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս – բարձրահարկ

դեղնակտուց – դեղնագույն

ջրաղաց – ջրամբար

աշխարհամարտ – աշխարհագրություն

ծովածոց – ծովահեն

լեռնագնաց – լեռնաշխարհ

սրբավայր – սրբապատկեր

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գործնական քերականություն

Առաջադրանք 1

  1. Ստեղծագործության մեջից դուրս գրիր բարդ բառերը

քաջագործություն

հորեղբայրը

  1. Բառարմատներով կազմիր նոր բառեր

քաջություն, գործընկեր

  1. Քո կազմած բառերով կազմիր նախադասություններ

Իմ գործընկերը ինձ պաշտպանելով արտահայտեց քաջություն

Առաջադրանք 2

  1. Դուրս գրիր տասը հատ հոգնակի թվով գոյական և դարձրու եզակի

առարկաներ – առարկա

ծիծեռնակներ – ծիծեռնակ

կռունկներ – կռունկ

խնձորենիներ – խնձորենի

խոզեր – խոզ

գրքեր – գիրք

քաջագործություններ – քաջագործություն

ուրիշներ – ուրիշ

ոտքեր – ոտք

սարեր – սար

1. Այդ բառերով կազմիր պարզ նախադասություններ

Առաջադրանք 3

  1. Դուրս գրիր ստեղծագործության մեջ առկա տեղանունները

Պարզ բացատ

Կույր աղբյուր

  1. Գրիր քեզ ամենամոտը գտնվող 10 տեղանուն: