Posted in Ճամփորդություն

Ճամփորդության պատրաստություն դեպի Արատես

«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի-1կամ Թռչունների քարանձավում

 

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Անանուխ

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։
Անանուխ

երիցուկ
Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևներըդասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։Այն ունի մինչև 60 սմ բարձրություն։
Chamomile@original size.jpg
Ուրց
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։
Ուրց սովորական

Posted in Ճամփորդություն

Ճամփորդության պատրաստություն դեպի Արատես

6ժ․ 11ր․

Արարատ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է:Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Երասխ գյուղ

Երասխ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։

Արենի գյուղ
Արենին գյուղ է Արփա գետի ափին, որտեղից գետն իջնում է դեպի Նախիջևանի հարթավայրային շրջան։ Եթե հավատանք բանավոր ավանդապատումին, ապա Արենին հիմնադրել են Նոյն ու նրա որդիները, ովքեր և այստեղ խաղողի 1-ին վազերն են տնկել։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք բրոնզի և երկաթի դարերի ու հելլենիստական ժամանակաշրջանի գտածոներ, այդ թվում` մի քանի կավե մեծ գավեր, որ օգտագործվել են գինեգործության մեջ։ Պեղումները լույս աշխարհ են բերել նաև 163թ. արված հունարեն արձանագրությամբ հեթանոսական ժամանակաշրջանի շարժական զոհասեղան։ Արձանագրությունը վկայում է, որ ժամանակին այստեղ կառուցված տաճարը նվիրել է Օլիմպոսի աստվածուհուն`15-րդ լեգեոնի զինվոր Ամելիուս Օվալիս անունով ոմն հռոմեացի մարտիկի կողմից։ Այս լեգեոնը հայտնի էր նաև «Ապոլլինարիս» անունով` ի պատիվ Ապոլլոն աստծո։

Պարյուր Սևակ
Պարույր Սևակը նվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Զանգագատուն գյուղ

Զանգակատուն գյուղը ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։

Արփա գետ

Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Գետի երկարությունը 128 կմ է։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։

Վայոց ձոր
Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական մասում։ Տարածքը 2308 քառ․ կմ է, մարզկենտրոնը՝ քաղաք Եղեգնաձորը։ Այն ընդգրկում է քաղաքային համայնքներ՝ 3, գյուղական համայնքներ՝ 29, գյուղական բնակավայրեր՝ 52:

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Արատես գյուղ
Արատեսը, կամ Արիտեսը՝ գյուղ է Վայոց ձորի մարզում, Հերմոն գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին։

Արատեսում գտնվում են Սյունիքի 7֊րդ դարի Արատեսի վանքը, 10֊11֊րդ դարերի Սուրբ Աստվածածին, 11֊12֊րդ դարերի Սուրբ Կարապետ եկեղեցիները, 12֊րդ դարի 5 մատուռ-դամբարան, և 12 դարի խաչքարեր։

Եղեգիս համայնք
Եղեգիս, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։ Կենտրոնը Շատին գյուղն է։

Հերմոն գյուղ
Հերմոն, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում։

Ուրցաձոր
Ուրցաձոր, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք, իսկ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, Գեղամա լեռների հարավարևմյտան փեշերին։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Վեդի գյուղ
Փոքր Վեդի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Բիբլիական Արարատի ներքո, Արաքս գետի ձախ ափին, Երևանից 28 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից հեռու է 10 կմ, ծովի մակերևույթից բարձր է 820 մ։