Posted in Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը: Օրվա ընթացքում մենք կարող ենք տեսնել, որ անձրև է գալիս կամ ձյուն, ամպերը ծացկում են արևին և օրը ցրտում է։ Կամ էլ հակառակը, ամպերը ցրվում են արևը տեսանելի է դառնում և օրը տաքանում է, այդ վիճակն անվանում են եղանակ։
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է: Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությունից։ Բոլորիս հայտրի է, որ տարբեր տեղերում օդի ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը տարբեր է, այդ իսկ պատճառով տարբեր տեղերում եղանակը տարբեր է։
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Եղանակի կանխատեսումը նշանակում է եղանակի տեսությունը նախորոք իմանալ։ Եղանակի կանխատեսումները շատ կարևոր են ինքնաթիռների, նավերի, գյուղատնտեսության, ցամակային տրանցպորտների, զբոսաշրջիկների և այլ բաների համար։ Քանի որ, ինքնաթիռը կարող է ուժեղ քամուց ցած ընկնել, զբոսաշրջիկները կարող են անձրևիտակ մնալ և այլն։
Posted in Հորինուկներ, Մայրենի

Մի գարնան առավոտ

Մի գարնան առավոտ, ես արդնացա և գնացի դպրոց մենք աղջիկների հետ վորոշել էինք ընկեր Ֆլորաին անակնկալ անեինք իր ծնունդին մենք փողը հավաքեցինք և գայանեն գնաց ամեն ինչը առնի և բերի մենք սպասեցինք մինչև երկարորյա որ նշենք։ եկավ երկարորյան ամեն ինչը շատ լավ էր, մեր դպրոցի բակում արդեն բոլոր ծառերը կանաչել էին։ և մենք վերցրեցինք տորթը եկանք դասարան և ընկեր ֆլորան շատ ուրախացավ։  և մենք շատ լավ օր անցկացրեցինք