Posted in Մայրենի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապուտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ – ձյուն + ա + պատ, բարդ բառ

մանկական – մանուկ + ական, ածանցավոր բառ

աստղայի՜ն –  աստղ+այի՜ն, ածանցավոր բառ

անհո՜ւն – ան + հուն, ածանցավոր բառ

ձյունոտ – ձյուն + ոտ, ածանցավոր բառ

իրիկնամուտին – իրիկն + ա + մուտ, բարդ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

աչեր – աչքեր

մրմունջ – մեղմ՝ ցածր ձայն

անուրջ – երազ

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական – աչեր, լեռներ, լճեր, երկինքներ, երազներ

Ածական – ձյունապատ, կապույտ, մանկական, հին, աստղային

Բայ – Կանչել, իջնել, ծածկել, խառնել, լսել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *