Posted in русский язык 5-класс

Путешествия Гулливера

Прочитать отрывок из книги Джонатана Свифта «Путешествия Гулливера»

  • Была ли знакома герою страна, в которую он попал? Почему ты так думаешь? ему ничего не было знакомо
  • Как автору удается показать, что в стране лилипутов Гулливер был великаном? Автор написал, что они нарочно подсыпали в бочки с вином сонного порошка,  чтобы усыпить своего огромного гостя
  • Опиши внешность, характер, поступки Гулливера. Он был добрым великаном
  • Какие моменты позволяют судить, что лилипуты опасались Гулливера? Были ли у них причины для этого? когда он проснулся и заметил, что связан
  • Можно ли человечков назвать трусами? Нет
  • О чем важном хотел рассказать автор? ну, наверное, что самые маленькие вещи могут стать большими проблемами
  • Как бы ты озаглавил этот отрывок? <<Великан с человечками>>
Posted in Բնագիտություն, Uncategorized

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը  մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից: Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ եղանակը, որը կրկնվում է ամեն տարի, կոչվում է կլիմա:

  1. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:

Կլիմա ձևավորող հիմնական գործոններն են՝ աշխարհագրական լայնությունը և տեղանքի բացարձակ բարձրությունը:

  1. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Գլխավորը աշխարհագրական լայնությունը և տեղանքի բացարձակ բարձրությունն են։

  1. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը:

Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Հիմնական տիպերն են՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային։ Իմ բնակավայրին բնորոշ է ցամաքային կլիման։

  1. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ: Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը’ տաք,  տեղումները քիչ են:

  1. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ: Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Posted in Անգլերեն

Ապրիլի 25-27

Անգլերեն

the ostrich the only bird to make this countdown the ostrich gets by running instead of flying. the largest and heaviest living bird, ostriches run from predators but when threatened will defend themselves with kicks from their powerfull legs. ostriches may run at speeds of 44 miles or 70 kilometers per hour

Հայերեն

Ջայլամը միակ թռչունն է, որը հետհաշվարկ է անում, Ջայլամը  թռչելու փոխարեն վազում է: Ամենամեծ և ամենածանր կենդանի թռչունը՝ ջայլամները փախչում են գիշատիչներից, բայց երբ սպառնում են, պաշտպանվում են իրենց հզոր ոտքերի հարվածներով: Ջայլամները կարող են վազել ժամում 44 մղոն կամ 70 կիլոմետր արագությամբ։

Posted in հայրենագիտություն

Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ
Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։
Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից

Ինչո՞վ է սնվում ուղտը:
Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։
Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։
Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև…

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Հաստ բուրդ

Բաըի կենդանի

Չար ուղտ

Մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ
առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Posted in Մայրենի

Հնարագետ ջուլհակը

  1. Հարցեր և առաջադրանքներ
    1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
      Լուռ ու մունջ — սուս ու փուս
      դտարկ — փոչ
      երկյուղ — վախ
      միմյանց — իրար
      սաստկացավ — թնդանալ
      փարատել — ապաքինել
      տարօրինակ — անսովոր
      ջուլհակ — կտավագործ
      ճախարակ — ծղխնի
      հանճար — հանճարեղություն
      համբավ — տեղեկություն
      անհամար — անհաշիվ։
    2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները: 
      պիտի դատարկես մեր երկիրը — պիտի ոջնչացնես մեր երկիրըԼուն ուղտ շինելով — փոքր բանը պատմություն վարածելժանտախտ — մեծ մահունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին — որևէ բան բարելավելու կամ հաջողեցնելու փոխարեն ավելի մեծ վնաս պատճառել

      եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա
       — եթե ինձ ճանաչեցիր ոչ մեկին չասես։ 
    3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
      Հնարագիտություն — հնար + ա + գիտ + ություն բարդ ածանցավոր բառ
      թագավոր — թագ + ավոր ածանցավորկտավ — չի բաժանվում պարզհարցմունք — հարց + մունք ածանցավորկախարդական — կախարդ + ական ածանցավոր

      անմահական — անմահ + ական ածանցավոր բառ, գլուխ — չի բաժանվում պարզ

      արհեստասեր — արհեստ + ա + սեր։ բարդ բառ

    4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
      գիտնական, թագավոր,
      ջուլհակ – ժողովուրդ
      անձրև – թելեր
      Իր — հագուստ,
      շրջան – ամպ,
      Անձ — դերվիշ,
    5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
      Դերվիշ — ինքնագլուխ, ինքնասեր
      Ջուլհակ — խորամանկ, բարի, հնարագետ։
    6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:
Posted in русский язык 5-класс

Как я ловил человечков

Прочитать рассказ Б.С. Житкова «Как я ловил человечков» и ответить на вопросы:

  • Почему бабушка запретила внуку трогать пароходик? Это была для неё дорогая память
  • Как называется памятная вещь? Сувенир
  • Почему бабушка оставила пароходик на виду?
  • Что делает Боря чтобы выманить человечков из парохода? он пытался  выманивать их  конфетами и  хлебом.
  • Зачем мальчик хотел намочить тряпочку чернилами? Чтобы заполучить их следы.
  • Куда могли пропасть хлеб и кусочек конфеты? не знаю
  • Что подстегивало интерес мальчика? Маленькие человечки.
  • Как Боре удалось изобразить больного? Он сказал что голова болит.
  • Обнаружил ли мальчик человечков? Нет
  • Что почувствовал Боря, когда сломал дорогую для бабушки вещь? Он громко плакал от стыда.
  • Почему мальчик плакал, когда появилась бабушка? Боря сломал сувенир бабушки
  • Поверит ли бабушка внуку в следующий раз? для мальчика будет урок
  • Любознательность и любопытство — в чем разница? любопытство — это нечто плохое, а любознательность — нечто хорошее
  • Почувствовал ли Боря свою вину? Да он раскаялся.
  • Как бы вы повели себя в аналогичной ситуации? Я думаю, точна так как Боря.
  • Какое другое название можно придумать к рассказу? Любопытства.
  • Какая была бабушка в рассказе? Бабушка — добрая, заботливая, но строгая.
  • Каким показан в рассказе мальчик? мальчик был честным, непослушным, доверчивым, мечтательным, любопытным.
  • Что будет дальше, по вашему мнению , после того, как мальчик признается бабушке? Я думаю что бабушка простит мальчика.
  • Чему научил вас рассказ? Рассказ учит быть послушными, слушаться родителей, уметь держать слово и не огорчать близких.

Вставить пропущенные буквы:

Цирк был круглый, большой. У парадного подъезда висели афиши и плакаты. На них нарисованы борцы с огромными мускулами. Вдруг под звуки оркестра на арене появляется блестящая лошадка с наездницей. Девушка прыгает через обручи и радостно машет изящной рукой. Цирк самое чудесное место в мире. Мальчик не может теперь думать иначе

Posted in Մայրենի

Ինքնաստուգում (5-րդ դասարան)

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: նա շատ բարի մարդ էր, որը սրինգի վրա էր նվագում։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

4. Վերնագրի՛ր տեքստը: Սրինգն նվագող մարդը

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:  աշխարհագրություն, ճանապարհորդ

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի – ածական

սրինգն – գոյական

Նա – դերանուն

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

անտառի –  գոյական

սթափվեց – բայ

կախարդական – ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Մարդը վերադառնում էր

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

մխիթարել – Սփոփել

պսպղալ –  փայլփլել

թշնամի – հակառակորդ

10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

երկու հազար իննսունինը

երեսունյոթ

քառասունհինգ

յոթ հարյուր վաթսունվեց

ութսունչորս