Posted in Մայրենի

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: ճրագ — լամպ,անգութ — անխիղճ, քարափ — քարաժայռ, վայել — արժանի, որոճել — ծամել։
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղա — չհանձնվող։ Հովիվ — բարի:
  • Բացատրի՛ր վերնագիրը: նա նկատի չուներ իսկական արևը այլ ընտանիքը, մայրիկը
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր: Աչքերով, ամենքին, անցուդարձ, գունատ։
Posted in русский язык 5-класс, Uncategorized

Повтори слова-действия

Глагол — это самостоятельная часть речи, которая обозначает действие: рисовать, писать, создавать.

Мишка гладит рубашку.

Девочка обнимает медвежонка.

Катя поливает цветы.

Ребята играют в мяч.

Валя строит башню из кубиков.

Аня подметает пол.

Инфинитивы или начальная форма глагола могут отвечать на вопросы «Что делать?» и «Что сделать

«Что делать?» (бегать, прыгать, говорить)

«Что сделать?» (убежать, подпрыгнуть, заговорить)

Глаголы могут иметь форму единственного или множественного числа.

В единственном числе глаголы обозначают действие одного предмета.

Я крашу (Что делаю?) и выкрашу (Что сделаю?).
Ты красишь (Что делаешь?) и выкрасишь (Что сделаешь?).
Он (она, оно) красит (Что делает?) и выкрасит (Что сделает?).

Я, ты, он (она, оно) красил (Что делал?) или выкрасил (Что сделал?).

Во множественном числе глаголы обозначают действие нескольких предметов.

Мы вырезаем (Что делаем?) и вырежем (Что сделаем?).
Вы вырезаете (Что делаете?) и вырежете (Что сделаете?).
Они вырезают (Что делают?) и вырежут (Что сделают?).

Мы, вы, они вырезали (Что делали?) или вырезали (Что сделали?).

Глаголы бывают трёх времён.

В настоящем времени глаголы обозначают действие, которое происходит сейчас: улыбаюсь (Что делаю?), встречаю (Что делаю?).

В глаголах настоящего времени на –ешь, –ишь на конце всегда пишется мягкий знак.

В прошедшем времени глаголы обозначают действие, которое происходило или уже произошло (Что делал? Что сделала? и др.): рисовал (Что делал?), написала (Что сделала?).

В будущем времени обозначается действие, которое произойдёт после момента речи, упоминания о самом действии (Что сделаю? Что сделают? и др.): украшу (Что сделаю?), уберём (Что сделаем?).

Только глаголы прошедшего времени имеют род.

Они отвечают на следующие вопросы: «Что делал?», «Что делала?», «Что делало?», «Что сделал?», «Что сделала?», «Что сделало?» Обрати внимание, что среди этих вопросов нет «Что делали?» или «Что сделали?» Это потому, что во множественном числе глаголы не имеют рода.

Частица не обозначает отрицание, поэтому, употребляясь с глаголами, придаёт им отрицательное значение: не встречал, не умею, не подпишу.

Частица не употребляется перед глаголом: не заметил, не узнал. Как правило, она пишется с глаголами раздельно, за исключением некоторых слов ненавидеть, недоумевать и др

Posted in русский язык 5-класс, Uncategorized

Пакет дополнительных заданий

  • Прочитай мифы о Пандоре и Ахиллесе.
  • Объясни значения выражений «Открыть ящик Пандоры» Открыть ящик Пандоры это означает что открыть несчастье, труда и болезней.
  • Повтори слова-действия.
  • Подбери и запиши как можно больше слов-дейстыий к данным существительным. Снег — идет, падает, лежит, сыплется, кружится, укутывает, покрывает. дождь- капает льёт, идёт, хлешет: пчела-жужит ужалить, гудеть, лететь: котенок-мяукает, царапать, кусать, играть, повар-готовит, печёт, работать։ ученик-учить писать, читать: человек-спит, играть, кушать, работать.
  • Подбери синонимы к данным словам: покарал – наказать, уста- оберегал предложение- защищал, бедствия-беда предания-история неуязвимость-недосягаемый
  • Образуй форму прошедшего времени: вырезать-он вырезал , она вырезала, узнать — он узнал, она узнала , поджарил — он поджарил, она поджарила, услышать — он услышал  она услышала , падать — он падал , она падала , оно падало , хрустеть — он хрустел, она хрустела , оно хрустело
Posted in Բնագիտություն, Uncategorized

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը:Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Բուրգ

upload.wikimedia.org/wikipedia/commons/2/2a/Hex...

Բուրգ, բազմանիստ, որի նիստերից մեկը (կոչվում է հիմք) կամայական բազմանկյուն է, իսկ մյուս նիստերը (կոչվում են կողմնային նիստեր) եռանկյուններն են, որոնք ունեն ընդհանուր գագաթ։ Ըստ հիմքի անկյունների թվի՝ տարբերակում են եռանկյուն բուրգ, քառանկյուն բուրգ և այլն։ Բուրգը կոնի մասնավոր դեպք է։

Posted in Բնագիտություն

Տիեզերք

Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:

Ճիշտ է

2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:

Սխալ է

3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

Ճիշտ է

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

3. Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը  արեգակն է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:
3. լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

4. Տիեզերքի մասին ուսումնական նյութ պատրաստիր, տեղադրի՛ր բլոգումդ:

Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ էներգիան և մատերիան (նյութական աշխարհը)։

Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։

Posted in Բնագիտություն

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը: Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
  2. Ի՞նչ է հատակագիծը: Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
  3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:Մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Posted in հայրենագիտություն

Գառնի Գեղարդ պատմություն

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում: Համարվում է հելլենիստական և հայկական մշակույթների և ճարտարապետության յուրօրինակ կառույց:

պատմական վկայությամբ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Նա 66թ. Հռոմում գահադրվելուց հետո վերադառնում է Հայաստան և սկսում մի շարք շինարարական աշխատանքներ: Նա վերանորոգում է Գառնիի ամրոցն ու այնտեղ ձեռնամուխ լինում նոր հուշարձանների կառուցմանը: Գառնիի ամրոցում է կառուցվում Գառնիի տաճարը, արքունական բաղնիքը, իսկ 7-րդ դարում նաև Սբ. Սիոն եկեղեցին: Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան:

Այն հայկական ճարտարապետության անտիկ շրջանի եզակի ամրաշինական համալիր կառույց է: Կան վարկածներ, ըստ որի տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ-Միհրին: Հայ արքաներից Տրդատ Ա-ն իր հովանավոր աստված էր համարում հենց նրան և մասնագետները տրամաբանական են համարում, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցած լինի իր հովանավոր աստծոն նվիրված տաճար: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող – բարեսիրտ , խիղճ չունեցող – անխիղճ , բարձր ձայնով – բարձաձայն , միշտ ժպտուն – ժպտերես, գանձը պահելու տեղ – գանձարան, կապույտ աչքերով – կապտաչա, արքայի որդի – արքայազն հույների երկիր – Հուննաստան, փոքր էշ – իշուկ, ծաղիկներով զարդարված – ծաղկազարդ, քաղաքում ապրող –  քաղաքացի , հայերի երկիր – Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող – ավետաբեր

արագ ընթացող – արագընթաց

բաժակը ձեռքին արտասանվող ճառ – կենաց

վեպ գրող – վիպագիր

բառարան գրող – բառարանագիր

արտասահմանում ապրող մարդ – արտասահմանցի

բույսերի մասին գիտություն – բուսաբանություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ –  հակա + նիշ

բանջարանոց – բանջար + անոց

աշակերտ – չի բաժանվում

աշակերտական աշակերտ + ական

տարրական – տար ական

զլխավոր- գլուխ + ավոր

կարմիր – չի բաժանվում

դաշտամուկ – դաշտ + ա + մուկ

հյուր- չի բաժանվում

հարստություն – հարուստ + ություն

կերառատ – կեր + առատ

վտանգ – չի բաժանվում

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա և Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի: պարզ

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար: բաղադրյալ

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):

Ա․Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, գլխակորույս։

Բ․ նկար գլուխ  հինգ, ուրախ  փետուր, շյուղ, գրպան, քաղաք, օրացույց, , անուն:

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, … բառեր են. օրինակ՝ ծով, նկար, … :

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, … բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, …, …:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛րդրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, քարոտ, քարանձավ, անքար, անաթոռ, բազկաթոռ, աթոռակռիվ, գրադարան, գրքային, դասագիրք :

Բ. Ջուր, հող, քար, աթոռ, գիրք :

Բ․պարզ բառեր են
Ա․ բարդ և ածանցավոր բառեր են։

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ինչո՞վ են միանում:
 Մարդամոտ-Մարդ + ա + մոտ,

 լուսամուտ-լույս + ա + մուտք,
ծնողասեր-ծնող + ա + սիրել,
գորգագործ-գորգ + ա + գործող,
փառատոն-:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ)-սառնարան,
միտ (մտ)-մտավոր,
մուր (մր)-մրոտ:

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն – մայր + ություն

անամոթ – ան + ամոթ:

Ամպոտ-ամպ + ոտ, քարոտ քար + ոտ, օդային օդ + ային, անշնորհք-ան + շնորք, դժգոհ-դժ + գոհ, հեռավոր-հեռու + ավոր, բարություն-բարի + ություն, գրավոր-գիր + ավոր, անորոշ-ան + որոշ, տհաճ-տ + հաճ:

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Թթենի, կարմրավուն, փշոտ, անփուշ, ոսկյա, ոսկեղեն, անտուն, գունավոր, անգույն, կաթնեղեն, խորհրդավոր, խորհրդարան։