Posted in հայրենագիտություն, Uncategorized

ԱՊՐԻԼ 11-15 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

«Սասունցի Դավիթ»

ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սասունցի Դավիթ (արձան, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Վարդան Մամիկոնյան»

Վարդան Մամիկոնյանի հուշարձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Հայկ Բժշկյանց» /«Գայ»

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

«Անդրանիկ Օզանյան»

2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

 

 

«Մարշալ Բաղրամյան»

Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

Bagramyan equestrian statue.JPG

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *