Posted in Ամփոփում, բնագիտություն, բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմությունը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը:

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

  1. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Ջերմաչափները լինում են էլեկտրոնային, մետաղական և սպիրտային:

  1. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Բժշկական ջերմաչափի հետ պետք է շատ զգուշ լինել: թեթև թափահարել և դնել թևատակը:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:

  1. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը որի դեպքում հեղուկը եռում է կոչվում է եռման ջերմաստիճան:

  1. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Որովհետև, նա տալիս է ամենա տաք ջեմության աղբյուրը:

  1. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

  1. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:-

Այո

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

  1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված -լինելը:
Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

 

Լուսընկա-լույսը իր մեջ ընդունող

Ցոլցլում-լույսի անդրադարցում

Հովիտ-երկու լեռների միջև ցած տեղ

Հյուղ-Փոքրի գյուղական տնակ

Կալել-փակել

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Բառարանային ֆլեշմոբ

Մանան – հայկական իգական անուն։ Մանանա անվան կրճատ տարբերակն է

 

Զարուհի – զար ( ոսկի ) բառով և ուհի մասնիկով շինված անուն

 

հարություն – Հարություն, հայկական ծագմամբ արական անձնանուն։ Ծագել է հայերեն հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի հարության։ Հունարեն Αναστάσιος անվան թարգմանությունն է։ Ժողովրդական ձևերն էն՝ Արութին, Արթին, Արութ, Հարութ, Հարո, Արթո, Արթաքի։ Հնում կար Հարե ձևը, բայց 20-րդ դարում դուրս է եկել

 

Տիգրան – իրանական անուն

Posted in Մայրենի, Մայրենի 6.8

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Նյութական-գայլ, խնձոր,մարդ, խաղալիք, շուն,ընկեր,հեռախոս,գնդակ,կատու,սեղան,ուսուցիչ,մժղուկ

Վերացական-սեր,կարոտ,հմայք,խաղաղություն,հրապուրանք

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Արինա,Տիգրան,Ժաննա,Ռոբերտ,Գյումրի

Աթոռ,սեղան,մատիտ,գիրք,տետր

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական

Մարդ,շուն,կատու,ուսուցիչ,ընկեր

Սեր,հմայք,կարոտ,հրապուրանք,խաղաղություն

  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Ալիսա,Լիլիթ,Գայանե,Սիրանուշ,Սիրան

Հեռախոս,համակաևգիչ,փատուհան,շիշ,գնդակ

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Լեվոն,Աշոտ,Գոռ,Վիկա,Անահիտ

Մարդ,կին,զինվոր,հայր, երեխա

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն (թանձրացական)իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր (թանձրացական) են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին (հասարակ) ու թուրքերին (հասարակ) իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար (շնչավոր) են գողանում, ձի (շնչավոր), կով (շնչավոր) կամ գոմեշ (շնչավոր)են քշում։ Նրանց հովիվները (շնչավոր) հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության (վերացական)  գարունները (վերացական) անց եմ կացրել մեր սարերում  (թանձրացական)։ Շատ էի սիրում (վերացական) իմ տատոնց տունը (հասարակ) ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից (անձ) ամենից փոքրը՝ Ահմադը (հատուկ), հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների (շնչավոր) մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր (հասարակ) էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան(թանձրացական) իրիկուն դռանը (իր) նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը(շնչավոր) բույն էր շինել մեր սրահի(հասարակ) օճորքում(հասարակ)։ Ամեն տարի աշնանը(թանձրացական) գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Posted in Մայրենի 6.8

Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…

«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»

Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:

Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:

Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:

Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:

Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:

Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:

Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:

 

անառիկ – Որ չի կարելի առնել՝ գրավել

պատնեշ – Բավականին բարձր ու երկար հողաթումբ, որ սարքվում է պաշտպանական կամ այլ նպատակներով: Բերդի արտաքին պատնեշ:

մղած – Քշել

ազատագրական – Ազատագրության հետ կապված:

զառիթափ – դարիվայր

դիպուկ – Ճիշտ

Posted in Պատմություն 6.8

Արտաշեսյան թագավորության կազմավորումը առաջադրանքներ

1. տեղի է ունեցել մ.թ.ա. 190 թվականին, Մագնեսիա քաղաքի մոտ, հռոմեացիների և Սելևկյան թագավորության միջև։ Հռոմը հնարավորություն ստացավ տարածել իր ազդեցությունը Փոքր Ասիայում

2. Արտաշես 1 և Զարեհը

3. Ք. Ա. 189 թ., ք.ա. 180- ական թթ., Միհրդատ Երվանդական

4. Ք.ա. 163 թ. Պտղոմեոս

5. ք.ա. 189 թ.

6. Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից

7. Որովհետև նա իր թագավորելու տարիներին միացրել է Հայկական հողերի մեծ մասը

8. Նա միջնորդել է Մարաստանի և Սելևկյանի պատերազմի ավարտին

Posted in Մայրենի, Մայրենի 6.8, Uncategorized

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

    մշուշ – մառախուղ

    անզոր – անուժ

    պարզկա – պարզ, հասարակ

    իլիկ – թել մանող գործիք։

  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:                                                                                                              երբ անգամ մտքերով վերադառնում ես տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր հարազատներին և մանկությունը:

 

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,

  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը