Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգում

Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
Սպիտակ ագռավներ չեն լինում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:
ես իմացա որ Կան նաև սպիտակ ագռավներ

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
շատ – քիչ
բարձր – ցածր
մեծ – փոքր
արագ – դանդաղ

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
քարեր
Ագռավները

9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի
ինքնապաշտպան

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

առարկա,
թիվ,
հատկանիշ
գործողություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *