Posted in Բնագիտություն

Հարավային ամերիկա

Մեծությամբ 4-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որը  ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենեսուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *