Մի գիշեր ես տեսա մի տխուր փիսիկ: Ես հարցրեցի․
– Ինչո՞ւ ես տխուր, սիրուն փիսիկ։
– Ես մրսում եմ ու իմ հայրիկի և մայրիկի մոտ չեմ կարող գնալ։
– Ինչո՞ւ։
– Նա շատ հեռու է։
– Դե արի ես քեզ տանեմ, ճանապարհը գիտե՞ս։
– Այո։
– Դե արի գնանք։
– Գնացինք․․․
Ճանապարհին տեսանք Սևանը, տեսա, թե ոնց է Սևանի վրա լուսնի լույսը ընկնում ։ Գնացինք, գնացինք, գտանք իր հայրիկին և մայրիկին։ Փիսիկը ինձ ասաց․
– Կարո՞ղ ենք ես, հայրիկս, մայրիկս քո տանը ապրել
– Այո, իհարկե, ես շատ ուրախ կլինեմ։